ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրական և գործնական խնդիրներին, կուսակցություններին տրամադրվող նպատակային ֆինանսավորման հիմքերին, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության շրջանակում պատասխանատվության միջոցներին և այլն:

Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ներկայացվել են ՏՀԶԿ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում կատարողականի գնահատման չափանիշներն ու արձանագրված առաջընթացը հակակոռուպցիոն քաղաքականության, շահերի բախման ու հայտարարագրման, ազդարարների պաշտպանության, գործարար բարեվարքության, դատական համակարգի անկախության, դատախազական համակարգի անկախության, հակակոռուպցիոն մարմինների և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ: Զեկուցվել է նաև ԳՐԵԿՈ-ի Հայաստանի գնահատման 5-րդ փուլի շրջանակներում առկա հանձնառությունների ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Զեկույցների վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն առաջարկվող լուծումների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել հանձնառությունների կատարման ընթացակարգերի շուրջ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է զեկույցների ընթացքում վեր հանված խնդիրների ուղղությամբ շարունակել աշխատանքները և հաջորդ նիստին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

Հայերեն Español Français Русский

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր

Թրամփը հրամանագիր է ստորագրել արհեստական ​​բանականությունը գերբանականություն վերանվանելու մասին

Պակիստանը խոստացել է Սաուդյան Արաբիան հութիներից պաշտպանել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով