Եվրոպա

Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա. Կոշտա

2 րոպեի ընթերցում

Խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա. Կոշտա

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի շուրջ իր խաղաղության ծրագիրն իրականացնում է արդեն երեք տարի՝ ցուցաբերելով տարբեր տեսակի աջակցություն Կիևին և պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ Եվրամիության խաղաղության ծրագիրը սկսել է իրականացվել այն ժամանակից ի վեր, երբ Բրյուսելում որոշում ընդունվեց Ուկրաինայի համապարփակ աջակցության՝ դիվանագիտական ​​և տնտեսական, իսկ այնուհետև նաև՝ ռազմական աջակցության մասին։ Կոշտան հավելել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները նույնպես ազդեցություն են թողնում:

«Դա մեր գլխավոր ներդրումն է խաղաղ լուծման հասնելու գործում, քանի որ խաղաղությունը չի կարող նշանակել կապիտուլյացիա», - հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Կոշտան նաև հաստատել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի աշխատանքային տարբերակում հանվել են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին վերաբերող բոլոր կետերը։

«Նոյեմբերի 26-ի դրությամբ մենք գիտենք այն, որ Միացյալ Նահանգները և ուկրաինացիները պատրաստել են նոր աշխատանքային փաստաթուղթ։ Նոր ծրագրում ԵՄ-ին վերաբերող բոլոր կետերը հանվել են։ Այն ամենն, ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, նույնպես հանվել է», - ասել է Կոշտան։ 

Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ պետք է գաղափարները քննարկի Ռուսաստանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում