Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» միջազգային համաժողովը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն (ՀԱՊՀ) ընտրվել է եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման գլխավոր միջազգային հարթակներից մեկի՝ «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» (EQAF 2026) ամենամյա համաժողովը հյուրընկալող բուհ։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արոշման մասին պաշտոնապես հայտարարվել է Բուդապեշտի Կորվինուսի համալսարանում անցկացված «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2025» (EQAF 2025) միջոցառման ընթացքում:

EQAF–ը համատեղ կազմակերպվում է եվրոպական բարձրագույն կրթության չորս առաջատար կառույցների՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (European University Association (EUA), Որակի ապահովման եվրոպական ազգային ցանցի  (European Network for Quality Assurance (ENQA)), Բարձրագույն կրթության մեջ կիրառական գիտությունների եվրոպական ասոցիացիայի  (European Association of Institutions in Higher Education (EURASHE)), Եվրոպական ուսանողական միության (European Students’ Union (ESU)) կողմից:

EQAF-ը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (European Higher Education Area, EHEA) որակի ապահովման ամենամեծ և ամենահեղինակավոր հարթակներից է՝ միավորելով բուհերի ղեկավարներին, որակի ապահովման ազգային և միջազգային կառույցներին, ինստիտուցիոնալ որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողական կառույցներին և եվրոպական բարձրագույն կրթության քաղաքականություն մշակողներին։

Հայաստանում EQAF 2026-ի անցկացումը կարևոր ձեռքբերում է, որն ընդգծում է Հայաստանի պատրաստվածությունը և նվիրվածությունը որակի ապահովման եվրոպական չափանիշներին ու սկզբունքներին՝ ամրապնդելով մեր երկրի դերը եվրոպական բարձրագույն կրթության տարածքում: Այն նաև հնարավորություն է  միջազգային հարթակներում ներկայացնելու Հայաստանի բուհերի փորձը և ներուժը՝ որպես հավասարակշիռ, նորարար և պատասխանատու գործընկերոջ։

Հայաստանում համաժողովի անցկացումը հնարավորություն կտա ընդլայնել բուհական համակարգի միջազգային համագործակցությունը։

Համաժողովին կմասնակցեն հարյուրավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից՝ քաղաքականություն մշակողներ, բուհերի ռեկտորներ, որակի ապահովման գործակալությունների ղեկավարներ, հետազոտողներ և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։ 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն