Երևան

Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է

1 րոպեի ընթերցում

Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է իրականացնում՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ–ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411.480 դրամի չափով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում