«Նոա»-ի մարզիչը գոհ է «Աբերդին»-ի դեմ խաղում ոչ-ոքի արդյունքից

2 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը «Աբերդին»-ի դեմ խաղից հետո մեծ կարևորություն է տալիս Կոնֆերենցիաների լիգայի վերջին երկու տուրերի խաղերին:

«Երկու թիմն էլ հրաշալի հանդիպում անցկացրեցին: Առաջին կեսում ինձ դուր չեկավ մեր մրցելույթը: Տպավորություն ունեի, որ ինչ-որ բան պակասում էր մեր խաղում: Եվ ամենավատ պահին` առաջին կեսի ավարտին, սեփական դարպասը գնդակ ընդունեցինք: Այդ պատճառով որոշեցինք երկրորդ խաղակեսում գործել երկու հարձակվողով: Իսկապես հպարտ եմ, թե ինչպես արձագանքեցին իմ ֆուտբոլիստները «Աբերդին»-ի պատասխան գործողություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը: 

Անդրադառնալով հայ երկրպագուներին, որոնք ներկա էին Շոտլանդիայում կայացած խաղին, Պերկովիչն ընդգծեց, որ հստակ լսել է նրանց ու շնորհակալ է ամբողջ խաղի ընթացքում ստացած աջակցության համար: 

«Հաջորդ երկու փուլերով մենք պետք է վաստակենք այդ երեք միավորը, որը հնարավորություն կտա խաղալու փլեյ-օֆֆում»,-առանձնացրեց Պերկովիչը: 

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շոտլանդական «Աբերդին»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:  Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում «Նոա»-ն Երևանում կմրցի լեհական «Լեգիա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին: 

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը