Հայաստան

ՀՀ վարչապետը նոյեմբերի 30–ին պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը նոյեմբերի 30–ին պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցի պատարագի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր միկրոբլոգում տարածած տեսանյութում։

«Կիրակի օրը՝ նոյեմբերի 30-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագի»,-հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծել է, որ ինքը հենց Սուրբ Սարգիս եկեղեցում էլ մկրտվել է։

Նշենք, որ նախորդ կիրակիներին ՀՀ վարչապետը Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիներում՝  Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում, նույն մարզի Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Արարատի մարզի Արարատի գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում, նույնպես մասնակցել է պատարագների։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում