Հայաստան

Երևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաների բախումից մեկ մարդ մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաների բախումից մեկ մարդ մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 27-ին ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Opel» մակնիշի ավտոմեքենան․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում