Թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու համար ձերբակալվել է Ակնալիճ գյուղի բնակիչը
1 րոպեի ընթերցում

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ։
«Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 26-ին կատարված զննությամբ 64-ամյա տղամարդու տան խորդանոցում հայտնաբերվել է 255 գրամ կանեփանման զանգված: Պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը նա պատրաստել էր հողամասում իր ցանած կանեփ տեսակի բույսից»,– նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ակնալիճ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: