Viva ընկերությունը բաժանորդներին զգուշացնում է զեղծարարության մասին
1 րոպեի ընթերցում

Viva ընկերությունը բաժանորդներին հորդորում է զերծ մնալ անձնական և բանկային տվյալներ, գեներացված կոդեր տրամադրելուց, անհայտ ծագման հղումներ սեղմելուց, ինչպես նաև կասկածելի հավելվածներ ներբեռնելուց:
«Զեղծարարները շարունակում են նոր հնարքներ մշակել՝ մարդկանց անձնական տվյալները կորզելու և տարատեսակ խարդախություններ իրականացնելու նպատակով:
Այս անգամ մեր բաժանորդները ստանում են դրամական շահումի մասին մեր Ընկերության անունից կեղծ հաղորդագրություններ»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ զգուշացնում են ընկերությունից՝ ընդգծելով, որ բաժանորդներին երբեք չեն ուղարկում նմանօրինակ հաղորդագրություններ, հեռախոսազանգի միջոցով չի պահանջում անձնական կամ բանկային տվյալներ։
Ընկերությունը բաժանորդներին նաև հորդորում է՝ կասկածներ ունենալու դեպքում կապվել Viva-ի հետ «My Viva» հավելվածով, 111 անվճար հեռախոսահամարով կամ մեր Ֆեյսբուքյան էջի միջոցով: