Հայաստան

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

1 րոպեի ընթերցում

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։17-ին, տեղեկություն է ստացել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 93-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում