Սպորտ

IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ամբողջական կազմով

1 րոպեի ընթերցում

IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի ամբողջական կազմով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն IBA-ի կազմակերպած 2025 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` ազգային թիմի կազմում կլինեն 48 կգ` Բարեղամ Հարությունյանը,   51 կգ` Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ` Դավիթ Եգորյանը,  57 կգ` Ժիրայր Սարգսյանը,  60 կգ` Արթուր Բազեյանը,  63,5 կգ` Նարեկ Հովհաննիսյանը,  67 կգ` Արմեն Մաշակարյանը,  71 կգ` Արարատ Հարությունյանը,  75 կգ` Վախթանգ Հարությունյանը,  80 կգ` Արտուշ Հովհաննիսյանը,  86 կգ` Ռաֆայել Հովհաննիսյանը,  92 կգ` Նարեկ Մանասյանը, +92 կգ` Դավիթ Չալոյանը:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը:

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն: 

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում