ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքների նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն ու Արուսյակ Մանավազյանը:

«Մեր օրենսդրությամբ՝ մինչ այս պահը կենդանին համարվում է գույք, և տեր չունեցող կենդանին, այսինքն՝ թափառող կենդանին, համարվում է անտեր գույք՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով: Դա ամրագրված է քաղաքացիական օրենսգրքում, և մենք ներմուծել ենք համապատասխան հոդվածներում փոփոխություն, որպեսզի կենդանու նկատմամբ, բացի գույքային իրավունքներից, կիրառվեն նաև մեր օրենքի դրույթներն ու սկզբունքները: Սա է ամենակարևորը     արձանագրել, որ կենդանին, բացի գույքային իրավունքներից, ունի նաև այլ իրավունքներ, որոնք ամրագրվելու են այս մայր օրենքով և անտեր կենդանին ունի սեփականատեր, այսինքն՝ պատասխանատու անձ, և դա պետությունն է»,- ասաց Մերի Գալստյանը:

Պատգամավորը նշեց՝ հանրության լայն շերտերին մտահոգում է հատկապես թափառող կենդանիների հարցը, որը լուրջ խնդիր է, թե՛ առողջապահական, թե՛ անվտանգային առումով:

«Մենք փորձել ենք այս օրենքի և հարակից օրենքների շրջանակներում ապահովել որոշակի ներդաշնակ հավասարակշռված մոտեցում, որպեսզի ապահովեն և կենդանիների իրավունքների պաշտպանությունը և մարդկանց անվտանգությունը և իրավունքները և ապահովենք կենդանի-մարդ համերաշխ և անվտանգ համակեցությունը։ Օրենքի կարգավորման առարկա են տնային, թափառող, ծառայողական, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիները: Վայրի կենդանիներին կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիներին այս օրենքը որևէ ձևով չի անդրադառնում»,- նշեց օրենքի համահեղինակը:

Դրական եզրակացության արժանացած օրինագծերի փաթեթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ