Հայաստան

Գյումրիում հրդեհ է բռնկվել տան տանիքում. հրշեջ-փրկարարները կանխել են տարածումը դեպի մոտակա տներ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում հրդեհ է բռնկվել տան տանիքում. հրշեջ-փրկարարները կանխել են տարածումը դեպի մոտակա տներ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին ժամը 11։48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի մի քանի հարակից տների տանիքներում։

Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել են Տերյան փողոցի 4 հարակից  տների տանիքները (մոտ 500 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ջրատար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում