Թումոն զբաղեցրել է WISE Prize for Education-ի առաջին մրցանակային տեղը

1 րոպեի ընթերցում

Թումոյի արհեստական բանականության կրթական նախագիծն արժանացել է 2024-2025 թվականների WISE Prize for Education-ի առաջին մրցանակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1-3-րդ մրցանակային տեղերի հաղթողները հայտարարվել են Դոհայում անցկացվող WISE 12 գագաթնաժողովի շրջանակում:

Թումոն՝ որպես առաջին մրցանակակիր, կստանա 500 հազար դոլար, երկրորդ մրցանակակիր Iqrali.jo-ն՝ 300 հազար դոլար, երրորդ մրցանակակիր Darsel-ը՝ 200 հազար դոլար: 

WISE մրցույթի շրջանակում ներկայացվել են բազմաթիվ կրթական լուծումներ ու նորարարություններ ամբողջ աշխարհից։ Մրցույթն այս տարի նվիրված էր համաշխարհային կրթական մարտահրավերների նորարար լուծումներին: 

 

Հայերեն العربية English Español Русский