Սպորտ

Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի 2026 թվականի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Երևանին։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Մրցաշարը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։

Մասնակից հավաքականներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Մոլդովա, Սան Մարինո, Մալթա, Ջիբրալթար, Անդորրա, Կոսովո: 

Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում