Կրթություն

Բոլոր նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍՆ-ն լինելու է բուհի կողքին. նշվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

2 րոպեի ընթերցում

Բոլոր նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍՆ-ն լինելու է բուհի կողքին. նշվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը

Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Միջոցառմանը  ներկա են եղել  Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Նախարարը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ 

«Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։ Առաջնային խնդիրներից է՝ ինչպես պետք է կրթական ծրագրերը վերափոխենք, որպեսզի այն մասնագետները, որոնք պատրաստվում են Բրյուսովի անվան պետական համալսարանում, շարունակեն լինել մրցունակ։ Հուսով եմ՝ 90-ամյա պատմությունը մեզ տալու է բավարար իմաստություն և փորձը՝ ընդառաջ գնալու փոփոխություններին։ Այդ հնարավորությունը տալիս է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որը բուհերի զարագացման համար նոր պայմաններ է ստեղծում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը լավագույնս կկիրառի օրենքի ընձեռած հնարավորությունները՝ այն դարձնելով իր գործունեության ամենակարևոր ուղեցույցը։ Նախարարը հավաստիացրել է՝ բոլոր փոփոխությունների ու նախաձեռնությունների ճանապարհին ԿԳՄՍ նախարարությունը լինելու է բուհի կողքին։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը:

Հոբելյանական երեկոյի ընթացքում  հանդես է եկել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը․  հնչել են Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործություններից հատվածներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում