Քաղաքականություն

Հայտնի է, թե ով կլինի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե ով կլինի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կնշանակվի ներկայում կազմակերպության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Ղրղզստանի ներկայացուցիչ Թաալաթբեկ Մասադիկովը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։  

Նշվում է, որ Թաալաթբեկ Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ից։  

«Արդեն որոշվել է, որ պարոն Մասադիկովը, որը Ղրղզստանի ներկայացուցիչ է և ներկայում զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, կփոխարինի նրան քարտուղարության ղեկավարի պաշտոնում»,- հայտնել է Յուրի Ուշակովը։ 

Վերջինս նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, այդուհանդերձ, Երևանը հայտարարել է, որ դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։ 

Կարդացեք հոդվածը` فارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում