Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ և Վրաստանի ենթակառուցվածքների նախարարները քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ և Վրաստանի ենթակառուցվածքների նախարարները քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հարցեր

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։ 

Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։ 

Քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս - հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։ 

Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում