Երևան

Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

2 րոպեի ընթերցում

Երևանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Գառնիի պոմպակայանի արդիականացման պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների ջրամատակարարումը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ 

Վերոնշյալ հասցեներն են

  • Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջությամբ
  • Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարներ, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․ Հովսեփյան փողոցներ և նրբանցքներ, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ ու նրբանցքներ, Սևանի փողոց և նրբանցք,  Արին-Բերդի փողոց և նրբանցքներ, Արցախի 4-րդ նրբանցք, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20, Ս․Տարոնցի 1-10 համարներ և նրբանցքներ, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասեր, իսկ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը
  • Էրեբունի  վարչական շրջանում  կնկատվի ջրի ճնշման անկում:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում