Սպորտ

99 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը

1 րոպեի ընթերցում

99 տարեկանում կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը

Ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոն, Խորհրդային Միության և հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը 99 տարեկանում հեռացել է կյանքից։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Матч ТВ-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետարանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։ 

«Նիկիտա Պավլովիչը նոյեմբերի 20-ին իրեն վատ էր զգացել, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա կյանքից հեռացել է»,- ասել է Միրզոյանը։ 

Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության քառակի չեմպիոն է, Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Մոսկվայի «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 160 գոլով։ Նիկիտա Սիմոնյանը Խորհրդային Միության հավաքականի հետ դարձել է 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ 

Որպես մարզիչ Նիկտա Սիմոնյանը երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երեք անգամ էլ հաղթել է ԽՍՀՄ գավաթը։ 

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահի պաշտոնը։ 

1973 թվականին Նիկիտա Սիմոնյանը՝ որպես Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ, հաղթել է ԽՍՀՄ առաջնությունն ու գավաթը։ 

Կարդացեք հոդվածը` Русский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում