Ուկարինան հայտարարել է՝ ընդունել են Բելառուսում դատապարտված 31 քաղաքացիական անձանց
1 րոպեի ընթերցում

Ուկրաինան նոյեմբերի 22-ին ընդունել է 31 քաղաքացիական անձանց, որոնք ազատ են արձակվել Բելառուսի բանտերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Կիևի՝ բանտարկյալների փոխանակման համակարգման կոմիտեն։
«Բելառուսում կալանավորված և 2-11 տարի տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտված կանայք և տղամարդիկ վերադառնում են Ուկրաինա», - հայտնել են Կիևի գերիների փոխանակման համակարգման կոմիտեից:
Կոմիտեից նաև երախտագիտություն են հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին և նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բելառուսից և Ռուսաստանից ուկրաինացի քաղաքացիական անձանց և զինվորականներին վերադարձնելու գործում արդյունավետ աշխատանքի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված Ուկրաինայի 31 քաղաքացու: Այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: