Աշխարհ

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսում դատապարտված 31 ուկրաինացու

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Բելտա»-ն՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Լուկաշենկոն ներում է շնորհել Բելառուսի տարածքում քրեական հանցագործությունների համար դատապարտված  Ուկրաինայի 31 քաղաքացու: Խոսնակը հայտնել է, որ այդ քայլը կատարվել է Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ուկրաինայի խնդրանքով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում