Անդրանիկ Քոչարյանը պատերազմից հետևանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողների հետ կմեկնի Երուսաղեմ
1 րոպեի ընթերցում

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հրավերով, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին ուղեկցելու եւ աշխատանքները համակարգելու նպատակով Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կգործուղվի Երուսաղեմ (Իսրայելի Պետություն):
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Քոչարյանը Երուսաղեմ կգործուղվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը:
Կարդացեք հոդվածը` Русский