Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։

Ինչպես Աստանայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հետ կապված հարցեր։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա դինամիկան վատ չէ, բայց իրականում պոտենցիալը շատ ավելի մեծ է։ 

«Տրանսպորտային սահմանափակումների բերումով չենք կարողացել այդ պոտենցիալն օգտագործել։ Հիմա տրանսպորտային նոր հնարավորություններ են բացվում։ Նախագահ Տոկաևի հետ առիթ ունեցանք քննարկելու մեր երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հարցը, և այդտեղ էլ շնորհակալ կլինեմ Ձեր աջակցության համար։ Մեր երկրում ավիափոխադրումների հետ կապված ակտիվ զարգացումներ են տեղի ունենում, բայց շուկան դեռ կայացման փուլում է։ Շատ լավ կլինի, եթե ղազախական ընկերություններն այս հարցում նախաձեռնողականություն ցուցաբերեն։ Մենք էլ հայաստանյան ընկերությունների ուշադրությունը կհրավիրենք այս հնարավորությունների վրա։ Ընդհանուր առմամբ շատ լավ մթնոլորտ է քաղաքական, տնտեսական, մշակութային առումով , սակայն ավելին անելու հնարավորություն կա։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք համատեղ զարգացնել այս իրավիճակը»,֊ ասաց Փաշինյանը։ 

Հայերեն English Русский

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին