Աշխարհ

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մեծացել է

1 րոպեի ընթերցում

Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մեծացել է

Վիետնամի կենտրոնական նահանգներում երկարատև հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների, գետերի վարարումների և սողանքների հետևանքով զոհվել է 41 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է վիետնամական VietnamNews պետական ​​լրատվական պորտալը։

«Կենտրոնական նահանգներում զոհերի թիվը հասել է 41-ի, առնվազն ինը մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Ամենաշատ մահացածների թիվը Դակ Լակ (16) և Խան Հոա (14) նահանգներում է», - հաղորդում է պորտալը՝ հղում անելով Վիետնամի աղետների հետևանքների վերացմանը հետևող Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությանը:

Աղետի գոտում ավելի քան 52 հազար բնակելի շինություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն ջրհեղեղի են ենթարկվել, իսկ 13 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր ոչնչացվել են։ Տուժած տարածքներից տարհանվել է 61 հազար 793 մարդ, մինչդեռ շատ ընտանիքներ շարունակում են մնալ ջրհեղեղի գոտիներում՝ սպասելով օգնության, մասնավորապես՝ Դակ Լակ և Խան Հոա նահանգներում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում