Հայաստան

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու և պահելու դեպք

1 րոպեի ընթերցում

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են  թմրամիջոց պատրաստելու և պահելու դեպք

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սարատակ գյուղի 38-ամյա բնակիչը թմրանյութ է պատրաստում և պահում։ Քրեական ոստիկանները նոյեմբերի 19-ին Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղում նրան հայտնաբերել, ձերբակալել և  տեղափոխել են վարչություն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից՝ նշելով, որ  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամ դեղնականաչավուն զանգված։  

Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը թմրանյութ է պահում նաև Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող տանն ու Սարատակ գյուղի ավտոտնակում։

Գերատեսչությունից հայտնում են, որ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Մազմանյան փողոցի տանը հայտնաբերվել է 501 գրամ, իսկ Սարատակ գյուղի ավտոտնակում՝  202 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում