Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են 2025-2027 թվականների համագործակցության ճանապարհային քարտեզը

2 րոպեի ընթերցում

Վարշավայում կայացել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանն ու Լեհաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկին:

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում դիտարկվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տեղեկատվություն է փոխանակվել տնտեսական իրավիճակի և ներդրումային միջավայրի վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Լեհաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության առանցքային հարցեր։ Ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության 2025-2027թթ. ճանապարհային քարտեզը։

Կառուցողական մոտեցմամբ՝ նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա գործնական քայլերը՝ երկկողմ փոխադարձ տնտեսական համագործակցության ընդլայնման միտումով։

Հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացել է հայ-լեհական գործարար համաժողով:

Հայերեն العربية English Français Русский

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս