Աշխարհ

ԱՀԿ-ն հաջորդ տարի աշխատանքից կազատի ավելի քան 1200 աշխատակցի

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հաջորդ տարի աշխատանքից կազատի ավելի քան 1200 աշխատակցի

Բյուջետային կրճատումների, այդ թվում և Միացյալ Նահանգներից ֆինանսավորման նվազման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2026 թվականին ստիպված կլինի ամբողջ աշխարհում աշխատանքից հեռացնել 1282 աշխատակցի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Brussels Times-ը, այս մասին ԱՀԿ անդամ երկրներին հայտնել է կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նա հայտնել է, որ բյուջեի նվազեցմամբ պայմանավորված՝ կրկնակի կրճատվել են ԱՀԿ-ում վարչությունների, ինչպես նաև ղեկավար կազմի անդամների թիվը։ 

Գեբրեյեսուսը տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով ի թիվս այլ միջոցառումների իրենք կրճատել են այցերի քանակը։ Նրա խոսքով՝ առանց նմանօրինակ քայլերի ԱՀԿ-ն ստիպված կլիներ հրաժեշտ տալ մոտ 2900 աշխատակցի։ 

ԱՀԿ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ մինչև 2027 թվականը կազմակերպությունը պետք է կարողանա հաղթահարել բյուջեում առկա մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի դեֆիցիտը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում