Լիլիթ Մակունցի՝ թանկարժեք հանրագիտարան ստանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ վարչապետի աշխատակազմ
1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմն՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրին, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ։
««Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրը չի համապատասխանում իրականությանը։
Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին»,– հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Կարդացեք հոդվածը` Español