Հայաստան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում արդյունավետության խթանման վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման համակարգում արդյունավետության խթանման վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Մանրամասներ են ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների, շրջանակի և շարունակականության վերաբերյալ: Ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026թ․ ընթացքում օրենսդրական վերանայումների համար: 

Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ: 

Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը և այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքներով՝ երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը։ 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում