Վրաստան

Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարարը դատապարտվել է ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարարը դատապարտվել է ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը 5 տարի և 3 ամսվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին, որը մեղավոր է ճանաչվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից 2004 թվականին թբիլիսցի Բուտա Ռոբակիձեի սպանության գործով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Դատախազությունը լիովին ապացուցված է համարել 2004 թվականին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ղեկավարած Օկրուաշվիլիի մեղքը։ Մասնավորապես, ապացուցվել է, որ նրա հրամանով կեղծվել են 19-ամյա Ռոբակիձեի սպանությանը ոստիկանների առնչության վերաբերյալ ապացույցները։ Երիտասարդի մահից հետո իրավապահները ինքնաձիգ են տեղադրել նրա կողքին՝ հետագայում ներկայացնելով որպես հանցագործություն կատարելու ապացույց։

Օկրուաշվիլին ավելի վաղ 8 ամսվա ազատազրկման էր դատապարտվել՝ խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում