Աշխարհ

Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Գերագույն Ռադան պաշտոնից ազատել է արդարադատության և էներգետիկայի նախարարներին

1 րոպեի ընթերցում

Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Գերագույն Ռադան պաշտոնից ազատել է արդարադատության և էներգետիկայի նախարարներին

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները քվեարկել են արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոյին և էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկին պաշտոնից ազատելու օգտին՝ «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Նոյեմբերի 18-ին քվեարկությունը ձախողվել էր, քանի որ ընդդիմությունը շրջափակել էր Ռադայի ամբիոնը՝ պահանջելով ամբողջ կաբինետի հրաժարականը։

Օրերս Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել էր էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական էին ներկայացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվիտլանա Հրինչուկը և արդարադատության նախարար Հերման Հալուշչենկոն։ Ըստ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների՝ նախկին և ներկա մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, որը համարվում է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ընկերը, ներգրավված են եղել Ուկրաինայի էներգետիկ ոլորտում լայնամասշտաբ կոռուպցիոն սխեմայում։ Ըստ նախնական գնահատականների՝ յուրացվել է շուրջ 100 միլիոն դոլար։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում