Եղիշե Մելիքյանը ներողություն է խնդրել երկրպագուներից Հայաստանի հավաքականի վերջին պարտությունների համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ամփոփելով աշխարհի առաջնության ընտրական փուլը,  ներողություն  է խնդրել երկրպագուներից հավաքականի վերջին պարտությունների համար:

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց: Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել պարտությունների համար, գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք: Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էր: Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ  դառնանք: Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ, ավելի միասնական»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելիքյանի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով: Սա հավաքականի ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն էր: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ պարտություն էր կրել՝ երկու անգամ Հունգարիայի հավաքականից, մեկ անգամ՝ Իռլանդիայից։  Հայաստանի հավաքականն ընտրական այս փուլում տարել է ընդամենը մեկ հաղթանակ՝ տանը 2-1 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ։ 

Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Պորտուգալիայի հավաքականը նվաճել է Մունդիալ-2026-ի ուղեգիր: Իռլանդիայի հավաքականն էլ գրավել է երկրորդ տեղը և «Մունդիալ-2026»-ի ուղեգրի համար անցումային խաղեր կանցկացնի։ Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում վերջինն է։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները