Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը Լատվիայի վարչապետին շնորհավորել է Անկախության հռչակման օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը Լատվիայի վարչապետին շնորհավորել է Անկախության հռչակման օրվա առիթով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակված է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։ Լատվիայի ժողովուրդը, անցնելով անկախության դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը, կառուցել է ժողովրդավար և դինամիկ զարգացող պետություն»,- ասված է ուղերձում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է երկու երկրի միջև ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հատկապես քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: 

«Առանձնահատուկ բարձր եմ գնահատում Լատվիայի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը: Թույլ տվեք այս խորհրդանշական օրը մաղթել Լատվիայի ժողովրդին խաղաղություն, բարօրություն և նոր ձեռքբերումներ՝ զարգացման և առաջընթացի ճանապարհին»,- նշված է վարչապետի ուղերձում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում