ՆԳՆ-ում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության տարեդարձին
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության 55-ամյակին։
Տոնական միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Աբովյանը, ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հյուրեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման սկզբում ներկաները ծանոթացել են պաշտոնաթող ոստիկանների գեղանկարչական աշխատանքներին:
Համերգային ծրագիրն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարել են ՆԳ նախարարության աշխատակիցներն ու վետերանների ընտանիքների անդամները։
Միջոցառումը կազմակերպել էր ՆԳՆ Տնտեսական վարչության մշակույթի կենտրոնը «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։