Իրան

Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է ԱՄԷ

1 րոպեի ընթերցում

Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է ԱՄԷ

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ժամանել է Դուբայ հանդիպելու Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ և մասնակցելու Dubai Airshow 2025 միջազգային ավիաշոուին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «irna»-ն։

Իրանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ այցը դիվանագիտական պաշտպանության քաղաքականության շրջանակում իրականացվող քայլերից է և ուղղված է տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդմանը։

Այցի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է հանդիպել մի խումբ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվելու են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և տեխնոլոգիական փոխանակման հարցեր։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում