Վրաստան

Հայաստանի արդարադատության նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններ

Հայաստանի և Վրաստանի միջև իրավական վեցերորդ ֆորումի շրջանակում Թբիլիսիում գտնվող Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել արդարադատության նախարարությունը։ 

Ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև ու կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնարար նշանակությունը։

Կարևորվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը երկրների միջև։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին և դրա շրջանակում նախարարության կողմից առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում