Ուկրաինան Ֆրանսիայից 100 Rafale կործանիչ կգնի. կայացել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հետ մտադրությունների հուշագիր է ստորագրել, համաձայն որի Կիևը ձեռք կբերի մինչև 100 Rafale կործանիչներ և հակաօդային պաշտպանության նոր համակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը: 

Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ կործանիչները կտամակարարվեն իրենց համապատասխան զինամթերքի հետ: Բացի այդ, նոր համաձայնությունը թույլ կտա Կիևին ձեռք բերել նոր սերնդի SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք դեռ մշակվում են, ինչպես նաև ռադարային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: 

Ֆրանսիայի նախագահի գրասենյակն ընդգծում է, որ մտադրությունների հուշագիրը, որը գնման և վաճառքի պայմանագիր չէ, նախատեսվում է իրականացնել մոտ տասը տարվա ընթացքում: 

Մակրոնի հետ հանդիպումից առաջ Զելենսկին X սոցիալական հարթակում գրել էր, որ բանակցությունները կհանգեցնեն «պատմական համաձայնության»: 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Ուկրաինան Հունաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերել ձմռան ընթացքում բնական գազի մատակարարումների շուրջ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այդ մասին մտադրությունների հուշագիր էր ստորագրել Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ: Մատակարարումները կսկսվեն հունվարին: Զելենսկին կարևորել է այս համաձայնագիրը՝ հաշվի առնելով ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ ռուսական հարձակումները: 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին