Տնտեսություն

ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Ռաջեշ Ագրավալի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, հետագա համագործակցության ուղիներն ու ապրանքաշրջանառության ընդլայնման հնարավորությունները։ 

Հանդիպման հիմնական թեման եղել է ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացիկ աշխատանքները։ 

Կողմերն անդրադարձել են բանակցային գործընթացի տեխնիկական փուլին՝ շեշտելով, որ համաձայնագրի կնքումը կարող է նոր հնարավորություններ բացել ինչպես եվրասիական, այնպես էլ հնդկական շուկաների համար։ 

«Մեծապես կարևորում ենք երկկողմ առևտրային նոր հարաբերությունների հաստատումը։ Մեր նպատակն է հնարավորինս կարճ ժամկետում հասնել փոխշահավետ պայմանավորվածությունների»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ 

Հնդկական կողմը ևս ընդգծել է համագործակցության ընդլայնման և նոր գործիքների ստեղծման անհրաժեշտությունը՝ նպաստելու ապրանքների և ծառայությունների շրջանառության աճին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ինտենսիվ բանակցությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում