Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը ժամանել է Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը ժամանել է Հայաստան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ 

Նշվում է, որ Հուքերը ժամանել է Երևան ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության տեսլականի առաջ մղման նպատակով։  

Նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն  Ռուբինյանի հետ: 

Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում