Իրավունք

Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության համար կասկածվող 2 անձ է ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Աբովյանում 24-ամյա երիտասարդի սպանության համար կասկածվող 2 անձ է ձերբակալվել

Աբովյան քաղաքում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած սպանության համար կասկածվող 2 անձ է հայտնաբերվել և ձերբակալվել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

24-ամյա երիտասարդի սպանության համար կասկածվողները հայտնաբերվել են այս գիշեր։

Ըստ համացանցում շրջանառվող  տեղեկությունների՝ ձերբակալվածները երկու եղբայր են։

Նոյեմբերի 10-ին դանակահարություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, ինչի հետևանքով 24-ամյա Ս․Զ․-ն մահացել էր, մեկ անձ էլ ստացել էր վիրավորում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում