Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող օրինազանց վարորդին
1 րոպեի ընթերցում

Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երկթևեկող մեքենայի վարորդին, մեքենան տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ
«Տելեգրամի» լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր թե ինչպես է «Տոյոտայի» վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեքենան վարում է հանդիպակաց։
Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերբերյալ արձանագրություն։