Հայաստան

Արտաքին աղբյուրները ստեղծում են սուտ և սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ տարածում են. Նազելի Բաղդասարյան

1 րոպեի ընթերցում

Արտաքին աղբյուրները ստեղծում են սուտ և սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ տարածում են. Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ահազանգել է OdaTV-ի կայքի կողմից կեղծ տեղեկատվության շրջանառության մեջ մտնելու ու հայաստանյան որոշ ԶԼՄ-ների կողմից այն արտատպելու մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղդասարյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։ 

Վաղուց չարչրկված ու հին սցենար է՝ արտաքին աղբյուրները ստեղծում են լիովին սուտ ու սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն՝ փորձելով ձևավորել անվստահության դաշտ և նոր բևեռացում հասարակության մեջ»,-գրել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նա ակնհայտ է համարել, որ որքան մոտենում են ընտրական գործընթացները, այնքան էլ ավելի թեժանալու են Հայաստանի պետականության, պետական ինստիտուտների և հանրային պաշտոնյաների դեմ ուղղված ապատեղեկատվական հարձակումները։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում