Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարը Գրենոբլում այցելել է համաշխարհային առաջատար Schneider Electric ընկերություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը Գրենոբլում այցելել է համաշխարհային առաջատար Schneider Electric ընկերություն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Գրենոբլում այցելել է էներգիայի կառավարման և ավտոմատացման լուծումների ոլորտում համաշխարհային առաջատար Schneider Electric ընկերություն։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նախարարն այցելության մասին գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում՝ մանրամասնելով, որ ծանոթացել եմ ընկերության նորարարական նախագծերին, այցելել 𝐈𝐧𝐭𝐞𝐧𝐂𝐢𝐭𝐲 համալիր, որը խելացի շենքերի լուծումների ոլորտում համաշխարհային առաջատարներից է։

«Այցիս շրջանակում եղա նաև ընկերության 𝐄𝐥𝐞𝐜𝐭𝐫𝐨𝐩𝐨𝐥𝐞 գիտահետազոտական և փորձարարական մշակումների կենտրոնում։ Հանդիպման ընթացքում ընդգծել եմ, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի էներգետիկ նորարարությունների, «կանաչ» տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արտադրական լուծումների ներդրման նկատմամբ։

Քննարկել ենք համագործակցության հնարավորությունները՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի, ավտոմատացման և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։

Այս համատեքստում նշել եմ, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել գործընկերությունը 𝐒𝐜𝐡𝐧𝐞𝐢𝐝𝐞𝐫 𝐄𝐥𝐞𝐜𝐭𝐫𝐢𝐜-ի հետ և դիտարկել համատեղ նախագծերի իրականացումը, որոնք կարող են նպաստել ինչպես էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այնպես էլ նոր արտադրական կարողությունների ձևավորմանը»,– գրել է ԲՏԱ նախարարը։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության ընդլայնումն էներգետիկ նորարարությունների և կայուն տեխնոլոգիական լուծումների ոլորտներում, վերահաստատվել է համատեղ նախաձեռնությունների իրագործման պատրաստակամությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում