Սպորտ

Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Էդուարդ Սպերցյան

1 րոպեի ընթերցում

Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Էդուարդ Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիայի դեմ խաղին:

«Ցավոք, այս անգամ չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, բայց ես հպարտ եմ մեր թիմով: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր կողքին էին ու աջակցում էին մեզ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցիալական իր էջերում գրել է Սպերցյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, Երևանում ընդունելով Հունգարիային, զիջեց նվազագույն հաշվով: Հաջորդ ու վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Այս խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում