Սպորտ

Ռոնալդուն բաց կթողնի Հայաստանի դեմ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուն բաց կթողնի Հայաստանի դեմ հանդիպումը

Պորտուգալիայի ազգային թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի դեմ վերջին տուրի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2026-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Պորտուգալիան արտագնա խաղում մրցեց Իռլանդիայի դեմ ու զիջեց 2:0 հաշվով:

Այս խաղում կարմիր քարտ ստացավ Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն, ով բաց կթողնի Հայաստանի դեմ վերջին տուրի հանդիպումը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 10 միավորով Պորտուգալիան է, երկրորդ տեղում 8 միավորով Հունգարիան է, Իռլանդիան 7 միավոր ունի, իսկ Հայաստանը վերջինն է 3 միավորով: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում