Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Հունգարիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Հունգարիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Հունգարիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում առաջին վտանգավոր պահը ստեղծեց Հունգարիայի հավաքականը: Առաջին կեսի 20 րոպեներին թիմերը փոխանակվում էին միայն գրոհներով, սակայն նախաձեռնությանը տիրում էր Հունգարիան: 

Հանդիպման 32-րդ րոպեին հունգարացիների երկարատև գրոհը եզրափակվեց գոլով: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Վարգան:

Երկրորդ կեսում թե Հայաստանի հավաքականը, թե Հունգարիայի ընտրանին սուր գրոհներ էին կազմակերպում, սակայն գրոհների եզրափակում չկար: Ի վերջո, Հայաստանի հավաքականին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը ու Եղիշե Մելիքյանի թիմն այս ընտրական փուլում կրեց իր 4-րդ պարտությունը:  

Հայաստան-Հունգարիա` 0:1:

Հաջորդ ու վերջին տուրում Հայաստանի ազգային թիմը նոյեմբերի 16-ին կմրցի Պորտուգալիայի հետ: Այս խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում