Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Սան Մարինոյի Դիվանագիտական արարողակարգի տնօրենին
1 րոպեի ընթերցում

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որը նաև համատեղության կարգով Սան Մարինոյում ՀՀ դեսպանն է, իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սան Մարինոյի Հանրապետության Դիվանագիտական արարողակարգի տնօրեն Սիլվիա Բերտիին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով Սան Մարինոյում ՀՀ դեսպան է նշանակվել 2025 թվականի մարտի 14-ին։