Միացյալ Նահանգներ

Blue Origin-ը կրկին հետաձգել է New Glenn ծանր հրթիռի մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Blue Origin-ը կրկին հետաձգել է New Glenn ծանր հրթիռի մեկնարկը

Ամերիկյան Blue Origin ավիատիեզերական ընկերությունը, որը պատկանում է Amazon ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, կրկին հետաձգել է New Glenn ծանր կրող հրթիռի մեկնարկը։  

Հրթիռի առաջին մեկնարկը նախատեսված էր նոյեմբերի 9-ին, սակայն այն չեղարկվել էր վատ եղանակային պայմանների պատճառով։ New Glenn հրթիռն առաջին անգամ պետք է մերձերկրային ուղեծիր դուրս բերեր երկու զոնդ։ Զոնդերը NASA-ի պատվերով մշակել էր Rocket Lab մասնավոր ընկերությունը։ Դրանք պետք է ուղարկվեին Մարսի մոտ՝ ուսումնասիրելու Կարմիր մոլորակի մոլորակի կլիմայի պատմությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Blue Origin-ը X-ի էջում հայտնել է, որ նոյեմբերի 12-ին նախատեսված մեկնարկը չեղարկվում է՝ այս անգամ պայմանավորված Արեգակի մեծ ակտիվությամբ ու դրանց հետևանքով Երկրի վրա մագնիսական փոթորիկներով։ Նոր մեկնարկի ամսաթիվը դեռևս հայտնի ​​չէ։

Ակնկալվում է, որ զոնդերը, որոնք հրթիռը պետք է բարձրացնի տիեզերք, կստեղծեն Մարսի մագնիսական դաշտերի, վերին մթնոլորտի և իոնոլորտի առաջին եռաչափ քարտեզը։ Դրանք կուսումնասիրեն Մարսի շուրջը գտնվող մերձմոլորակային տարածությունը և կբացատրեն, թե ինչպես է տեղի ունեցել դրա վրա մթնոլորտի և ջրի կորուստը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում