Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի գավաթի հաջորդ փուլի ուղեգրի համար կմրցեն թայ-բրեյքում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի գավաթի հաջորդ փուլի ուղեգրի համար կմրցեն թայ-բրեյքում

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներն իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ և հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:

Շանթ Սարգսյանը 1:1 հաշիվ գրանցեց Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ պարտիայում: Հաղթողը նույնպես կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:

Չորրորդ փուլում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ և դուրս եկավ հինգերորդ փուլ:

ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում